Career City Fest

Career City Fest

Events Services

Festival of the best employers

About us

Career City is the first and only career city of the future in the country and region․ It is a city where candidates will meet with future employees, students will discover educational programs, which will help pave the way to the dream, and the best companies will present their brand and corporate culture. The mission of the CAREER CITY FEST is to inspire every person and every company in Armenia to reach their maximum.

Website
http://careercityfest.am/
Industry
Events Services
Company size
2-10 employees
Headquarters
Yerevan
Type
Public Company
Founded
2022

Locations

Employees at Career City Fest

Updates

  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    🏆 This year has truly been exceptional for the Skill - Event Marketing Company team! We received two gold awards at the Eventex Awards and were included in the Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024 ranking, which is a significant achievement for both us and the events organizing industry. However, this is not our endpoint. 🎉 We are proud to announce that our founder and CEO, Serhii Usnunts, has been nominated for "The Most Influential People in the Events Industry 2024." This is not only a personal recognition but also an opportunity to highlight our team's contribution to the development of event marketing. If you appreciate our work and believe that it is vital for the growth of event marketing, we would be very grateful if you could vote for Serhii. You can vote using this link: https://lnkd.in/eqd7pK-4, selecting the Event professional category and searching for "Serhii Usnunts." Thank you for being with us on this journey! ❤️

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    🎉 Skill - Event Marketing Company has been included in the "Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024" ranking! Skill is the only organization in Armenia to be featured in this international ranking, proving its uniqueness and high-quality work. 🏆 Let’s also remember that this is our third award this year! 🥇 In April, we received two gold awards at the Eventex Awards. We are sincerely grateful for your support throughout these years. This is our collective victory! ❤️ #skiller #skill #events

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    Ըստ CCF 2K24-ի մասնակիցների․ ❓Որո՞նք են ՀՀ լավագույն գործատուները, ❓Ո՞ր ընկերությունների տաղավարի դիզայնը, թիմը և բովանդակությունն էին ամենատպավորիչն այս տարվա փառատոնին, ❓Ո՞ր ընկերության EVP Show-ն էր ամենատպավորիչը, ❓Ո՞ր ընկերությունն աչքի ընկավ իր արդյունավետ կառավարմամբ, ❓Եվ վերջապես ո՞ր ընկերությունն էր այս տարվա փառատոնի ծագող աստղը։ 👇Այս ու մի շարք այլ հարցերի պատասխաններ կգտնեք փառատոնի պաշտոնական մեդիա գործընկեր Tert.am-ի ռեպորտաժում։

  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    [ARM] Career City Fest 2K24-ի լավագույն պահերը՝ 5 րոպեում 🌟 🏆Հեղինակավոր Eventex Awards-ի կրկնակի ոսկե մրցանակակիր միջոցառումն արդեն երկրորդ տարին մեկ հարթակում համախմբեց հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց՝ լավագույն գործատուների փառատոնին։ 💚Եվս մեկ անգամ շնորհակալ ենք բոլոր գործընկերներին, այցելուներին, խոսնակներին, կամավորներին և յուրաքանչյուրին, ով իր ներդրումն է ունեցել այս երկօրյա մեծ տոնն իրականություն դարձնելու համար։ Այս հոլովակը ձեր մասին է։ 🔜 Իսկ CCF թիմը շարունակում է մնալ կապի մեջ և շուտով կկիսվի հետաքրքիր վիճակագրությամբ։ [ENG] Career City Fest 2K24 highlights in just 5 minutes! 🌟 🏆Our award-winning event, honored with two gold prizes at the prestigious Eventex Awards, united hundreds of companies and thousands of enthusiastic attendees for the ultimate festival of the best employers for the second year. 💚 A heartfelt thank you to all our incredible partners, visitors, speakers, and volunteers who made this two-day celebration unforgettable. This video is a tribute to you. 🔜 Stay tuned as the CCF team will soon share some exciting stats.

  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    📚 Կրթության դերը կարիերայում․ արդյո՞ք համալսարանական կրթությունը բավարար է որակյալ մասնագետ դառնալու համար։ Բուհերը տրամադրում են հիմնարար գիտելիքներ և տեսական հիմք, որոնք կարևոր են տարբեր ոլորտներում մասնագիտական զարգացման համար։ Համալսարանական տարբեր նախագծերում ներգրավվածությունը ուսանողներին հնարավորություն է տալիս զարգացնել իրենց ստեղծագործական և քննադատական մտածողությունը, իսկ գործնական դասերն օգնում են մինիմալ պատկերացում կազմել հետագա աշխատանքային գործընթացների մասին։ Ուսանողական տարբեր միություններում ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել արժեքավոր կապեր և ռեսուրսներ ապագա կարիերայի համար։ Համալսարանական կրթությունը կարող է դառնալ ամուր հիմք կարիերայի զարգացման համար, բայց միայն դրա ներգործությունը բավարար չէ արդի աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար։ Արագ զարգացող տեխնոլոգիաների դարում, երբ ամեն օր ինչ-որ նորարարություն է ստեղծվում, բուհական ծրագրով հնարավոր չէ համապատասխանել այդ փոփոխություններին։ Դրա համար հաճախ օգնության են գալիս կարճ դասընթացները։ Քովիդից հետո միջազգային շատ հայտնի համալսարաններ սկսեցին թողարկել կարճաժամկետ օնլայն դասընթացներ՝ ամենատարբեր ոլորտների և մասնագիտությունների համար։ Որակյալ մասնագետ դառնալու համար պետք է անվերջ սովորել՝ ինքնակրթվել, ինչի հնարավորությունը մեր դարաշրջանում շատ մեծ է։ ✅CCF2K24-ում սա ելակետային հարցերից, որին անդրադարձանք գրեթե բոլոր քննարկումներին։ Ունեցանք նաև առանձին պանելային քննարկում՝ «Կրթության դերը կարիերայում» թեմայով։ 💬Իսկ դուք ի՞նչ կասեք՝ բուհական կրթությունը բավարա՞ր է։ Ինչպե՞ս եք լրացնում հաջող կարիերայի համար անհրաժեշտ կրթության բացը։

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    Մարդկային ռեսուրսների կառավարումը (ՄՌԿ) կարևոր դեր ունի աշխատաշուկայում, և վերջին տարիներին այն ունեցել է բազմաթիվ փոփոխություններ ու զարգացումներ, որոնք արտացոլում են տեխնոլոգիական առաջընթացն ու աշխատաշուկայի նոր պահանջները։ Այս տարի FCC-ում ունեցանք «Կարիերան ՄՌԿ ոլորտում» պանելային քննարկում ոլորտի լավագույն մասնագետների մասնակցությամբ, իսկ Զարգացման գոտում խոսեցինք ՄՌԿ տենդենցների, աշխատաշուկայի, ինչպես նաև աշխատանքի դիմելու ճիշտ ընթացակարգի մասին։ ✅Ահա մի քանի հիմնական տենդենցներ, որոնք նշմարվում են ՄՌԿ ոլորտում. ◾️ Տեխնոլոգիաների ինտեգրում Արհեստական բանականություն և ավտոմատացում: Արհեստական բանականության (AI) և մեքենայական ուսուցման (ML) ալգորիթմները կիրառվում են աշխատանքի հայտերի մշակման, աշխատակիցների գնահատման և կարիերայի զարգացման գործընթացներում: Իսկ տվյալների վերլուծության գործիքները օգնում են ՄՌԿ բաժիններին կայացնել տվյալների վրա հիմնված որոշումներ, բարձրացնել աշխատակիցների արտադրողականությունը և մոտիվացիան: ◾️ Հեռավար աշխատանք և հիբրիդ մոդելներ COVID-ը ստիպել է բազմաթիվ կազմակերպությունների անցնել հեռավար աշխատանքի մոդելին, ինչը շարունակվում է նաև հետհամավարակային շրջանում։ Շատ ընկերություններ անցնում են հիբրիդ աշխատանքի մոդելներին, որտեղ աշխատակիցները կարող են աշխատել թե՛ գրասենյակում, թե՛ հեռավար ձևով: ◾️ Շեշտադրում աշխատակցի բարեկեցության և գոհունակության վրա Մենթալ առողջությունը դառնում է առաջնահերթություն, և ՄՌԿ բաժինները ներդնում են տարբեր ծրագրեր և աջակցման միջոցառումներ: Աշխատակիցների գոհունակության հետազոտությունները դառնում են կարևոր գործիք աշխատավայրի բարելավման համար: ◾️ Հավասարություն, բազմազանություն Շեշտադրում է արվում սեռային հավասարության և հավասար վարձատրության ապահովման վրա: ◾️ Հմտությունների զարգացում և վերապատրաստում Նոր հմտությունների զարգացման և վերապատրաստման ծրագրեր՝ համապատասխանելու արագ փոփոխվող շուկայական պայմաններին: Նորարարական ուսուցման մեթոդներ՝ օնլայն ուսուցման հարթակներ և համակարգեր: ◾️ Աշխատանքային մոդելի ձևավորում Անհատականացված մոտեցումներ աշխատակիցների կարիերայի զարգացման և մասնագիտական աճի ուղղությամբ: Աշխատանքի մոդելները ձևավորվում են աշխատակիցների պահանջներին համապատասխան: 💬Ի՞նչ կարծիք ունեք այս տենդենցների մասին Նշված կետերից ո՞րն է գործում ձեր աշխատավայրում կամ ո՞րը կուզեիք, որ գործեր։

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    Այս տարի ևս CCF2K24-ի փառատոնին մասնակցող ընկերությունները ներկայացել էին աչքի ընկնող տաղավարներով և յուրահատուկ կոնցեպտով։ Այցելուների ուշադրությունը գրավելու հիմնական մեթոդներից մեկը գեյմիֆիկացիայի կիրառումն էր։ Իսկ ի՞նչ է դա․ ✅Մարքեթինգում գեյմիֆիկացիան ընկերության պրոդուկտի առաջխաղացումն է մարքեթինգային խաղային արշավների միջոցով (վիկտորինա, խաղարկություններ և մրցույթներ): Մասնակիցը անցնում է խաղային ճանապարհ և ստանում մրցանակ, որը կարող է լինել ապրանքի կամ զեղչի տեսքով։ Այս մեթոդն այս տարի CCF2K24-ում կիրառել են մի շարք ընկերություններ։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին․ 🟢ID Bank ID Bank-ը իր տաղավարն այս տարի վերածել էր իսկական խաղային կենտրոնի: Այցելուները պտտում էին անիվը, մասնակցում վիկտորինաների և շահում նվերներ։ 🟢Coca Cola Coca Cola-ի տաղավարում կար թվերով ցուցանակ, որտեղ յուրաքանչյուր թվի հետևում այցելուին սպասում էր անակնկալ: Այցելուները շահում էին բրենդավորված իրեր և այլ նվերներ։ Cola-ի տաղավարն աչքի էր ընկնում նաև իր յուրահատուկ դիզայնով՝ Cola-ի ուրվագծով հատուկ նկարվելու հատվածով։ 🟢YOUAREHATUK YOUAREHATUK հայկական հագուստի բրենդի տաղավարում նույնպես կար խաղային կոնցեպտ։ Այցելուները ընտրում էին թիվը, պատասխանում հարցերին և շահում նվերներ։ Տաղավարը վերածվել էր մինի բուտիկի, որտեղ ներկայացված էր հագուստի տեսականին։ 🟢Onex Onex-ի տաղավարում ստեղծվել էր մինի Onex կենտրոն՝ կանաչ պահարաններով։ Այցելուները մասնակցում էին վիկտորինաների, և ճիշտ պատասխանների դեպքում շահում նվերներ, որոնք ստանում էին Օնեքսի կանաչ պահարաններից։ 🟢Ameriabank Ameriabank-ի տաղավարում այցելուներին տրամադրում էին վիրտուալ ակնոցներ, որոնցով հնարավոր էր ծանոթանալ Ամերիայի կորպորատիվ մշակույթին։ Այցելուները լուսանկարվում էին այդ ակնոցներով և իրենց սթորիներում նշում Ամերիային։ 🟢Conversebank Conversebank-ի տաղավարում կազմակերպվել էր live վիկտորինա։ Ամենախիզախ այցելուները պատասխանում էին հաղորդավարի հարցերին և ստանում նվերներ: Մուտքի մոտ այցելուներին դիմավորում էր Չարլի Չապլինի կերպարով ծաղրածուն՝ բաժանելով քաղցր բլիթներ՝ Converse-ի լոգոտիպով։ Խաղերը և տաղավարների ունիկալ դիզայնը միտված էին այցելուների ներգրավվածության բարձրացմանը, ինչն այս տարի շատ ընկերությունների մոտ իսկապես հաջողվել է🔥 Իսկ դուք CCF2K24-ին մասնակցե՞լ եք ընկերությունների կողմից կազմակերպած խաղերին💬

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    CCF2K24-ի պանելային քննարկումների ժամանակ հաճախ հնչող հարցերից մեկը աշխատաշուկայում AI-ի օր օրի աճող ազդեցությունն էր։ Ահա թե ինչպես է AI-ն ազդում տարբեր ոլորտների և մասնագիտությունների վրա․ 1․ Տեխնոլոգիական ոլորտ 💻 AI-ն ակտիվորեն ներգրավված է տեխնոլոգիական ոլորտում՝ ավտոմատացման, մեծ տվյալների մշակման և կիբեռանվտանգության մեջ։ Տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցները պետք է մշտապես վերապատրաստվեն՝ AI-ի կիրառությունները ավելի լավ հասկանալու և արդյունավետ օգտագործելու համար։ 2. Առողջապահություն 🏥 AI-ն բժշկական ոլորտում օգնում է հիվանդությունների վաղ հայտնաբերման, բուժման պլանների անհատականացման և բժշկական պատկերների վերլուծության մեջ, ինչը մեծացնում է բուժման արդյունավետությունը։ 3. Ֆինանսներ 📊 Ֆինանսական ոլորտում AI-ն օգտագործվում է տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման և խարդախությունների հայտնաբերման և ֆինանսական օպտիմալ որոշումներ կայացնելու համար։ 4. Հաճախորդների սպասարկում 📞💬 AI-ն փոխում է հաճախորդների սպասարկման ոլորտը չաթբոտների, վիրտուալ օգնականների և ինքնասպասարկման պլատֆորմների միջոցով։ Այն նպաստում հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկմանը՝ նվազեցնելով սպասարկման ծախսերը։ 5. Արտադրություն 🏭 Արտադրության մեջ AI-ն օգնում է արտադրական գործընթացների ավտոմատացման, որակի հսկողության և կանխատեսող պահպանման համար։ Արդյունքում՝ գործարանները դառնում են ավելի արդյունավետ և ճկուն։ 6. Կրթություն 🎓 Կրթության ոլորտում AI-ն օգտագործվում է անհատական ուսուցման պլաններ ստեղծելու, ուսանողների առաջադիմությունը հետևելու և ուսումնական նյութերը հարմարեցնելու համար։ 7. Մարքեթինգ և գովազդ 📈 AI-ն օգնում է մարքեթինգի ոլորտում տվյալների վերլուծության, նպատակային գովազդի և հաճախորդների վարքագծի կանխատեսման, ավելի արդյունավետ մարքեթինգային ռազմավարություններ մշակելու համար։ 8. Մարդկային ռեսուրսներ 💼 HR ոլորտում AI-ն օգտագործվում է աշխատակիցների հավաքագրման, կատարողականության գնահատման և աշխատակիցների ներգրավվածության բարձրացման համար։ Հետագա տարիներին այս ազդեցությունը միայն աճելու է, և աշխատակիցներն ու գործատուները պետք է պատրաստ լինեն այս փոփոխություններին։ Իսկ դուք ի՞նչ կասեք․ ձեր ոլորտում արհեստական ինտելեկտ կիրառու՞մ եք Կիսվեք մեկնաբանություններում💬 #CCF2K24 #AI #ԱրհեստականԻնտելեկտ #Աշխատաշուկա #Տեխնոլոգիաներ

    • No alternative text description for this image
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    Այս տարվա EVP Show-ն շատ առումներով տարբերվող էր․ այն թույլ տվեց արդեն հայտնի ընկերություններին ներկայանալ նորովի, կոտրել կարծրատիպեր, հնարավորինս թափանցիկ ներկայացնել իրենց կորպորտիվ մշակույթը և պարզապես CCF-ի եզրափակիչ օրը հիշարժան դարձնել։ Շնորհակալություն այս տարվա EVP Show-ի մասնակից 7 համարձակ ընկերություններին լավագույնս ներկայանալու համար ջանք չխնայելու և բոլորիս տպավորիչ շոու պարգևելու համար, որը մինչև օրս դեռ ակտիվ քննարկում են ✨ ● @greenrock_managementgroup ● @byblosbankarmenia ● @flash.petrol ● @soft.construct ● @yerevan_mall ● @ameriabank ● @skill.am Առանձնահատուկ շնորհակալություն EVP Show-ի հաղորդավար Իվան Տաիրին շոուն պրոֆեսիոնալ և ինքնատիպ վարելու համար։ Իսկ դուք ո՞ր ընկերություններին կցանկանայիք տեսնել հաջորդ տարվա EVP Show-ում 👀 #CareerCityFest#CCF2K24#EVPshow

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +11
  • View organization page for Career City Fest, graphic

    948 followers

    Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին մասնակից ընկերություններից յուրաքանչյուրն արել էր հնարավորը լավագույնս ներկայանալու և այցելուների ուշադրությունը գրավելու համար։ ◻ Ինքնատիպ դիզայնով տաղավարներ, ◻ինտերակտիվ խաղեր և մրցույթներ, ◻շահումներ, փոքր և մեծ նվերներ, ◻աշխատանքի հնարավորություններ ◻և իհարկե ծանոթացում ընկերության գործունեությանը, կորպորատիվ մշակույթին և արժեքներին։ Ըստ ձեզ, ո՞րն էր CCF2K24-ի ամենատպավորիչ տաղավարը և ինչո՞վ էր այն առանձնանում մյուսներից։ 👇 😊

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +15

Affiliated pages

Similar pages