⛏️ Ապրիլի առաջին կիրակին նշվում է որպես երկրաբանների մասնագիտական օր: Այս առիթով Լիդիան Արմենիան իր բարեմաղթանքներն է հղում բոլոր երկրաբաններին` ցանկանալով արդյունավետ մասնագիտական գործունեություն և գրանցված նորանոր հաջողություններ:
Կարևորելով երկրաբանի մասնագիտությունը` Լիդիան Արմենիան և ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի կողմից հիմնադրված «Պետրոս Ալոյան» հիմնադրամը վերջին մի քանի ամիսների ընթացքում Երևանի պետական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում նախաձեռնել են մի շարք ծրագրեր, որոնք նպատակ ունեն խթանելու երկրաբանի մասնագիտության զարգացումը և պահանջարկը երիտասարդության շրջանում, հայ երկրաբաններին դարձնել մրցունակ նաև միջազգային ասպարեզում և վերականգնել մասնագիտության երբեմնի հեղինակությունը:
Լիահույս ենք, որ Համալսարանի և Ակադեմիայի հետ համատեղ ջանքերով կարճ ժամանակում երկրաբանության ոլորտում կտեսնենք գոհացնող արդյունքներ:
📸 Հ.Գ. Լուսանկարում Հայկ Ալոյանը՝ Ամուլսարում երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում, 2006թ.
_____________________
⛏️ On the first Sunday of April, we celebrate the Professional Day of Geologists. On this occasion, Lydian Armenia extends warm wishes to all geologists, hoping for their continued success and achievements of new career milestones.
Valuing the profession of geologist, Lydian Armenia and the "Petros Aloyan" Foundation, founded by the company's Managing Director Hayk Aloyan, have initiated a number of projects in the framework of cooperation with Yerevan State University and the Institute of Geological Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia over the past few months. These initiatives are designed to foster the growth of the profession of geologist, boost interest among the youth, enhance the international competitiveness of Armenian geologists, and revive the reputation of this profession.
In a short timeframe, we hope to achieve satisfactory results in geology through collaborative efforts with the University and the Academy.
📸 P.S. In the photo, Hayk Aloyan during the geological exploration activities at Amulsar, 2006.