Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։
Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 185)։