OnePlus 5T
OnePlus 5T, OnePlus ընկերության կողմից ստեղծված սմարթֆոն, որը ցուցադրվել է 2017 թվականի նոյեմբերի 16-ին։ 2017 թվականի նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ում վաճառքի հանվելուց երկու օր անց ընկերությունը, կատարեց թվիթթերյան հրապարակում հայտնելով սմարթֆոնի սահմանած ռեկորդի մասին։ Ըստ ընկերության կողմից տրամադրված տվյալների, ռեկորդը սահմանվել է վաճառքի հանվելուց 6 ժամվա ընթացքում[1]։
Տեխնիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շրջանակի նյութը՝ մետաղ
- Օպերացիոն համակարգը՝ Android 7.1.1 + OxygenOS 4.7.6
- Էկրանը՝ 6,01", AMOLED, 2160х1080 կետայնությամբ, ppi 401
- Պրոցեսսորը՝ Qualcomm Snapdragon 835
- Գրաֆիկական միջուկը՝ Adreno 540
- Օպերատիվ հիշողությունը՝ 6/8 Գբ
- Ներքին հիշողությունը՝ 64/128 Գբ
- Հիմնական տեսախցիկը՝ երկու մոդուլ՝ 16 + 20 Մփ, հիբրիդային ավտոֆոկուս, կրկնակի LED լուսարձակ
- Դիմային տեսախցիկ՝ 16 Մփ
- Ցանցը՝ 2G, 3G, 4G
- Միջերեսը՝ Wi-Fi, Bluetooth 5.0, NFC, USB 2.0
- Նավիգացիա՝ GPS, Galileo, BeiDou
- Արգելափակում դեմքի միջոցով, մատնահետքի սկանավոր, մոտիկացման ցուցիչ,
- Մարտկոց՝ 3300 մԱժ[2]
- Չափերը՝ 156 х 75 х 7.3 մմ
- Քաշը՝ 162 գ
- Գույնը՝ սև, կարմիր, սպիտակ։
Ծրագրային ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական տարբերակում Android 7.1.1 Nougat-ի վրա գործում էր նաև OxygenOS 4.7.6 շրջանակ[3]։ Մի շարք թարմացուներից հետո օպերացիոն համակարգը դարձավ Android 9.0 Pie, իսկ շրջանակը OxygenOS 9.0[4]։ Շրջանակի այս տարբերակի տեղադրումից հետո օգտատերերը սկսեցին բողոքել Wi-Fi մոդուլի աշխատանքից։ Ընկերությունը թողարկեց OxygenOS 9.0.2 տարբերակը, որտեղ այս խնդիրը լուծվեց[5]։ 2019 թվականի մայիսին ընկերության կողմից կատարվեց պաշտոնական հայտարարություն, որ մինչև տարվա վերջ OnePlus 5-ը կստանա Android P թարմացում[6]։
Սմարթֆոնում առկա է դեմքի միջոցով արգելափակման ֆունկցիա։ Ի տարբերություն Apple ընկերության կողմից մշակված Face ID-ի, որը ստեղծում է 3D մոդել, այս սմարթֆոնում ստեղծվում է 2D մոդել, որը արգելափակումը հնարավոր է դարձնում անցնել բարձ կետայնությամբ նկարի միջոցով[7]։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]OnePlus 5T-ն ցուցադրվեց 2017 թվականի նոյեմբերի 16-ին[8]։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին սկսվեց սմարթֆոնի վաճառքը[9]։
2018 թվականի մարտին տարածվեց տեղեկություն, որ OnePlus 5T դժվար է գնել ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Օգտատերերի խոսքերով նրանք ստացել են նամակ, որ ապրանքը բացակայում է պահեստում[10]։
Սմարթֆոնի կոմպլետում նվեր տրամադրվում է սիլիկոնե պատյան[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OnePlus назвала 5T своим самым быстропродаваемым смартфоном» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Обзор OnePlus 5T: флагман против флагманов» (ռուսերեն). 4PDA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Обзор флагманского смартфона OnePlus 5T на топовой платформе Qualcomm, с отличной автономностью и 6-дюймовым AMOLED-экраном» (ռուսերեն). iXBT. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Для OnePlus 5 и OnePlus 5T вышло обновление OxygenOS 9.0.1» (ռուսերեն). Andro News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Новая версия Oxygen для OnePlus 5 и 5T исправила ошибки с кнопками и Wi-Fi» (ռուսերեն). iXBT. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Какие смартфоны OnePlus обновятся до Android P» (ռուսերեն). 4PDA. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Обзор OnePlus 5T: мощный Android-смартфон, который вдвое дешевле флагманов». Hi-tech Mail. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Состоялся официальный анонс смартфона OnePlus 5T». Mobile Review. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Безрамочный OnePlus 5T поступил в продажу». Ferra. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «OnePlus 5T исчез с продажи. К чему бы это?» (ռուսերեն). Andro News. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Обзор смартфона OnePlus 5T: посмотри на него» (ռուսերեն). 3DNews. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 8-ին.